Ուղիղ եթեր
Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է․ 168Ժամ
copy image url

Մովսես Հակոբյանին չի կարելի, իսկ Փաշինյանին կարելի՞ է․ 168Ժամ

Մամուլ 4 տարի առաջ - 08:20 08-05-2021

«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ պարզ դարձավ, որ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել։

Մինչդեռ մայիսի 5–ին Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարեց՝ բանակի հետ կապված հրապարակելու է գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն, ընդ որում՝ հեռախոսից:

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-20 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները՝ 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ»,- գաղտնազերծեց նա և անցավ զինատեսակների թվաքանակի ներկայացմանը.

«Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»:

Ի դեպ, Փաշինյանի դեպքում գաղտնազերծման առաջին դեպքը չէ, 3 տարում նա բազմաթիվ անգամ նման իրավունք է իրեն վերապահել, ինչը, ըստ էության, թույլ է տվել թշնամուն ինչ-ինչ հաշվարկներ անել: Ավելին, պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 5-ի իր մարտակոչում Փաշինյանը նշել էր. «Այսօր ՀՀ-ում 10.000 տղա կա, եթե այսքանից գոնե կեսը ներկայանա իմ կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»:

Ըստ էության, ասել, թե քանի զինվորի կյանք է փրկվել կապիտուլյացիոն փաստաթղթի արդյունքում՝ 25-30.000, ոչ պակաս հաշվարկների լավ նյութ է թշնամու համար: Այս ցանկը երկար կարելի է շարունակել, այդ թվում՝ ռազմական օպերացիաներին և պաշտպանական շրջաններին վերաբերող: Ավելին, պետական գաղտնիքի գաղտնազերծում է, ըստ էության, երբ բունկերում ռազմական օպերացիաների պլանավորմանը մասնակից են դառնում կողմնակի անձինք, կամ նրանց մուտքը չի արգելվում:

Այսինքն, պետական գաղտնիքի կրող են դառնում մարդիկ, որոնք չունեն համապատասխան պաշտոն և կարգավիճակ:

Հիշեցնենք, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին կարող են դասվել հետևյալ տեղեկությունները.

ա) զինված ուժերի ռազմավարական և օպերատիվ պլանների, օպերացիաների նախապատրաստման և անցկացման, զորքերի ռազմավարական, օպերատիվ և զորահավաքային ծավալման, նրանց մարտունակության և զորակոչային պահեստազորի ստեղծման ու օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի բովանդակության մասին.

բ) ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին.

գ) հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի, դրանց նախագծման և շինարարության, ինչպես նաև այդ օբյեկտների համար տարածքներ հատկացնելու մասին.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին.

ե) ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության, ապահովվածության աստիճանի մասին:

Ի դեպ, երբ պատերազմի օրերին իմքայլական նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը գաղտնազերծել էր Փաշինյանի տղայի՝ մարտական գործողություններին «մասնակցության» վայրը՝ Ջաբրայիլ, ԱԱԾ-ն խախտում չէր գտել այդ գրառման մեջ, թեպետ այդ մասը հետո հանվեց: Վերջերս Փաշինյանն ասաց, որ տղան եղել է այն վայրում, որտեղ ամենաշատ զոհերն ենք ունեցել: Եթե սա որևէ լրագրող ասեր, կհամարվեր գաղտնիության սկզբունքի խախտում, ինչպես պատերազմի օրերին: Ավելին, եթե հարցում ուղարկենք և հստակ պահանջենք տեղանքի անունը, դարձյալ կպատասխանեն՝ ռազմական գաղտնիք է:

Հավելենք, որ մինչ օրս գաղտնի է պահվում պատերազմի ընթացքում զոհերի, անհետ կորածների թիվը: Իշխանությունները միայն հայտարարել են՝ 4000-ից չի անցնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Աշխարհում կա միայն 4 երկիր, որտեղ բաշխիչ ցանցերը մասնավոր են, և նրանցից միայն ՀՀ–ում է, որ կա մոնոպոլիա
15:00 Մարտի 1-ի գիշերը Փաշինյանը մեր տան դուռը թակեց․ առավոտ շուտ վազել եմ հագուստ գնելու, որ հագնելու բան ունենա
14:00 Միջանցքը կվերցնեն էլ, կշահագործեն էլ․ Էրդողանը Փաշինյանին «փշի-փշի» է անում
15:42 Վարորդը ծեծել և ավտոբուսից դուրս է շպրտել դպրոցական աղջկան՝ գումարը չվճարելու պատճառով
22:00 4 անշարժ գույք, 2 մեքենա, 5․4 մլն կանխիկ, 24․7 մլն եկամուտ․ Դավիթ Խուդաթյանի և նրա ընտանիքի ունեցվածքը
13:02 Գերագույն սրբապիղծը փաստացի հրահանգեց ապօրինաբար խուզարկել Վեհարանը
23:01 Պուշկինյան ոլորաններում բախվել են 2 «Mercedes», կա 6 վիրավոր
11:35 Դուք Նիկոլի փաստաբանն եք, ձեզ հետ տեղի է ունեցել ամենավատ բանը․ Աննա Մկրտչյան
14:30 Փաշինյանի կնիկն օրը 6000 դոլար ա ծախսում, բայց թոշակառուն հացի փող չունի. բագրատաշենցի
20:36 Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը