Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 23-06-2023

Ադրբեջանը այս հարցում գերազանցեց բոլորիս սպասելիքները վատ առումով․ Դավիթ Կարապետյան

Նախ պետք է հասկանանք՝ մենք մեր առջև դրված խնդիրներն ինչպես ենք անում, կատարում ենք հավուր պատշաճի, թե ոչ, նոր միայն պահանջ ներկայացնենք միջազգային կառույցներին։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու միջազգային կառույցները չեն կատարում իրենց առջև դրված խնդիրները։

«Կարևոր եմ համարում նման կառույցին, ինչպես ՄԱԿ-ն է, դիմելը, որտեղ հնարավոր է հարցերի լուծումը գտնել։ Չէի ասի՝ ուշացած պահանջ է, որովհետև մինչ այս պահը եղել է հնարավորություն գոնե ուղարկել սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ։ Բայց փաստը ցույց է տալիս, որ Ադրբեջանը այս հարցում գերազանցեց բոլորիս սպասելիքները վատ առումով, նույնիսկ հանդգնեց այն, որ տոտալ շրջափակման արդյունքում այսօր սովամահ է անում 120 000 մարդու, այդ թվում երեխաների»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ նման բողոքի ցուցերով պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել նման վայրագ քաղաքականության վրա, որը վարում է Ադրբեջանն՝ ի դեմս Ալիևի։

Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանը ավելի վաղ խնդրել էր իր հետևորդներին միանալ իրեն՝ բերելով մեկ տուփ կաթնախառնուրդ Արցախի բալիկների համար։ Ավելի վաղ էլ Հովսեփյանը հայտնել էր, որ Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի, ընդամենը երկու-երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»