copy image url
Սպորտ 5 ամիս առաջ - 16:09 25-05-2025

Մեսսին գերազանցեց Ռոնալդինյոյին, առջևում Պելեն է

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին ՄԼՍ-ում «Ֆիլադելֆիա Յունյոն»-ի դեմ խաղում տուգանայինից խփեց իր 67-րդ գոլը և այդպիսով իրացրած տուգանային հարվածներով գերազանցեց «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին։

Մեսսին այդ ցուցանիշով մտավ լավագույն եռյակ, նրանից շատ գոլ տուգանայինից խփել են միայն Պելեն (70) և «Լիոնի» նախկին կիսապաշտպան Ժունինյո Պերնանբուկանոն (77)։

Համեմատության համար նշենք, որ «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն այս պահին ունի 64 գոլ իր ակտիվում։