Ներքին 3 տարի առաջ - 17:57 23-06-2023

Դատախազությունը վերջապես քրեական վարույթ է նախաձեռնել կիբերհանցագործության գործով

Oragir.News-ը օրեր առաջ ներկայացրել էր համացանցում տարածված հերթական կիբերհանցագործության մասին, որում «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության անունից կեղծ գովազդներ էր տարածված։

Հիշեցնենք, որ այս առթիվ Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ դատախազություն` պարզելու համար զբաղվո՞ւմ են այս թեմայով, թե ոչ։

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինն այսօր գրավոր պատասխան է ուղարկել։

«2023 թվականի հունիսի 20-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ դրանում մատնանշված եղանակով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության անունից հանդես գալով՝ խաբեությամբ և անձանց վստահությունը չարաշահելով առերևույթ հափշտակություն կատարելու վերաբերյալ ստացվել են մի քանի հաղորդումներ, որոնց հիման վրա, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնվել են քրեական վարույթներ և կատարվում է նախաքննություն, որոնց օրինականության նկատմամբ դատախազության կողմից իրականցում է պատշաճ հսկողություն»,- նշված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից