Ներքին 2 տարի առաջ - 19:55 12-03-2024

«Երևան Սիթին» թաքցնում է թալանի դեպքը, որի փաստով ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

Այսօր՝ մարտի 12-ին, լուր տարածվեց, որ մարտի 10-ին թալանել են Երևանի Բաբաջանյան փողոցի 48 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետը, հափշտակել խոշոր չափի գումար։

Oragir.News-ը դեպքի առիթով կապ հաստատեց «Երևան Սիթիի» կենտրոնական գրասենյակ, որտեղից մեզ պատասխանեցին.

«Որպես այդպիսին, մեզ մոտ թալանում չի եղել։ Նման հաստատում չունենք ղեկավար անձնակազմի կողմից։ Կարծում եմ, որ այդ հայտարարությունը կեղծ է, որովհետև վերջին ժամանակներս շատ են լինում նման դեպքեր։

Ներկա պահին մենք չունենք նման տեղեկատվություն»։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ Քննչական Կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, վերջինս հայտնեց.

«Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։ Պատճառված վնասը հաշվարկվում է, բայց մամուլում հրապարակված տվյալներից զգալիորեն պակաս է՝ ըստ նախնական տվյալների։

Դեպքի հանգամանքների վերաբերյալ որոշակի տվյալներ ձեռք են բերվել, սակայն այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 10-ին թալանել են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Բաբաջանյան փողոցի 48 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետը։ Անհայտ անձը կամ անձինք, օգտվելով սուպերմարկետի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, մտել են տնօրենի աշխատասենյակ, երկաթյա պահարանը բացել բանալիով և այնտեղից հափշտակել մի քանի միլիոն դրամ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հաղորդել է shamshyan.com-ը։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան