Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:25 21-06-2023

Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սլովակիայում է

Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-22-ն աշխատանքային այցով գտնվելու է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի անդամ Թագուհի Ղազարյանն ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը:

Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպել են Սլովակիայի Ազգային խորհրդի փոխխոսնակ Յուրայ Բլանարի, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի, հանձնաժողովի եւ Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ:

Հանդիպումներին մասնակցել են նաեւ Սլովակիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն ու պատվո հյուպատոս Բագրատ Հակոբյանը:

Հանդիպումների ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի եւ Սլովակիայի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Սլովակիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, եւ որ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների շրջանակում: Սլովակ գործընկերները կարեւորել են միջխորհրդարանական շփումների ակտիվացումն ու ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Սլովակիա: Նրանք կարեւորել են նաեւ Հայաստանի` Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցը եւ աջակցության պատրաստակամություն հայտնել:

Հայ խորհրդարանականները գործընկերների խնդրանքով հանգամանալից ներկայացրել են Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը` անընդունելի համարելով միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը:

Հանդիպումներում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը, վերջինիս կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների գրավմանը: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները կարեւորել են Սլովակիայի դերը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:

Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային Խորհրդի` 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը եւ շնորհակալություն հայտնել սլովակ գործընկերներին 2020եւ2021 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը