Մամուլ 3 տարի առաջ - 08:35 21-06-2023

Նիկոլ Փաշինյանը միայն աղքատի ուտելիքն է սիրում փիառել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երեկ մի քանի ժամ ԱԺ-ում մասնակցում էր քննիչ հանձնաժողովի նիստին։ hraparak.am-ում գրել էինք, որ ընդմիջմանը ԱԺ ճաշարանի աշխատողները սկուտեղներով ուտելիք էին տանում նրան` կանապեներ եւ կարմիր խավիար: Իսկ խավիար երբեք չի եղել ԱԺ ճաշարանում` այն դեմոկրատական ճաշացանկ ունի: Հավանաբար, բարձրաշխարհիկ հյուրի համար հատուկ էր բերվել։
Մեր հրապարակումից հետո, որոշ տեղեկություններով, ԱԺ ղեկավարությունը սրի է քաշել ճաշարանի տնօրենին, նա էլ՝ իր աշխատողներին, որ ուտելիքը բաց-բաց են տեղափոխել, եւ լրագրողը ֆիքսել է։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը միայն աղքատի ուտելիքն է սիրում փիառել, օրինակ` «պեռաշկին», իսկ թանկարժեք ուտեստները գաղտնի է վայելում, որ մարդիկ մտածեն, թե իրենց նման աղքատ է եւ միայն փիփերթով ճաշ է ուտում։ Ընդհանրապես, նա ձգտում է ավելորդ անգամ չշփվել ո՛չ հանրության, ո՛չ նախկին գործընկերների հետ: Երեկ չնայած քննիչ հանձնաժողովի նիստը բաց էր եւ ուղիղ հեռարձակում կար, սակայն լրագրողներին թույլ չտվեցին մտնել սենյակ` նրանք նիստին հետեւում էին սանդուղքներին նստած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը