Սպորտ 3 տարի առաջ - 19:53 20-06-2023

Ովքեր են հավաքականի հաղթանակներից տխրողները

Հայաստանի հավաքականը հիանալի հաղթանակներ տարավ Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Փայլուն և էմոցիոնալ հաղթանակները մեծ ուրախություն պարգևեցին դժվար ժամանակներ ապրող հայ ժողովրդին։

Ֆուտբոլի Հայաստանի գլխավոր թիմի հաղթանակները մշտապես միասնության հիմք են հանդիսացել։ Հարկ է հիշեցնել 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ազգային թիմի փառահեղ հաղթանակը, որից հետո ֆուտբոլիստները պարզեցին Հայաստանի, Արցախի դրոշները։

Որքան էլ տարօրինակ է, ՀՖՖ-ի պաշտոնյաները այս հաղթական ընթացքում տարօրինակ բաներ են նկատել։ Մասնավորապես, ՀՖՖ նախագահի խորհրդական, ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը կիսվելով Հայաստան - Ուելս հանդիպման հաշվի նկարով՝ գրառում է կատարել․ «Բոլոր հաչոցների պատասխանը»։ Գրառման մեկնաբանություններում ՀՖՖ գործկոմի նախկին անդամ, ԲԿՄԱ-ի գործադիր տնօրեն Գագիկ Աղբալյանը գրել է․ «Ինչքան մարդ տխրեց», իսկ Նազարեթյանը պատասխանել է․ «իրենք միշտ տխուր են լինելու»։

Քանի որ ազգային հավաքականը ևս մեկ հանդիպում պետք է անցկացներ, Oragir.News-ը Լատվիայի դեմ խաղից հետո փորձեց հետաքրքրվել, թե կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունեն պարոնները իրենց դիտարկումներում։ Սակայն թե՛ Նազարեթյանը, թե՛ Աղբալյանը հրաժարվեցին բացել փակագծերը և ընդամենը կրկնեցին իրենց պնդումները։

Ամեն դեպքում, այսպիսի վտանգավոր գրառումները սրում են իրավիճակը և լավ տեղ չեն տանում։ Հայկական ֆուտբոլային ընտանիքը միասնականության կարիք ունի, իսկ այսպիսի մեղադրանքները պարզապես մերկապարանոց են։

Իրենք, ըստ էության, դեռևս չեն հասկացել, որ հսկայական ոլորտ են ղեկավարում, պատասխանատու են մի ողջ երկրի ֆուտբոլի համար և իրենց պահում են «Հայկական ժամանակի» լրագրողի պես․․․

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն