Ներքին 3 տարի առաջ - 19:33 20-06-2023

Իշխանությունը բուլդուզերով ոչնչացնում է պետականության ոլորտում ստեղծվածը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ նախաձեռնում են Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց։

Oragir.News-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այս նախաձեռնությունը ավելի լայն բնույթ է կրում, քան քաղաքականը։

«Մենք խոսում ենք հանրային գործիչների մասին, որը ընդգրկում է ոչ միայն քաղաքական ոլորտը, այլև հանրային գործունեության բոլոր ոլորտները՝ գիտություն, արվեստ, իրավաբանություն, եթե ուշադիր լինեք, կնկատեք՝ մարդիկ, ովքեր աջակցում են նախաձեռնությանը, նրանց մեջ մեծ թիվ են կազմում գիտության գործիչները, արվեստի գործիչները կրթության ոլորտի մարդիկ և որոշ առումով նաև քաղաքական գործունեություն իրականացնող մարդիկ»,- ասաց Մելիքյանը։

Մելիքյանը ուրախությամբ նկատեց, որ իրենց նախաձեռնությանը միացողների թվում շատ մեծ թիվ են կազմում չորրորդ իշխանության ներկայացուցիչները։

«Դա շատ ուրախալի փաստ է մեզ համար, քանի որ կարծում եմ, որ լրատվամիջոցները, լինելով հանրային գործուն կիզակետում, զգում են, թե ինչ ուղղությամբ են զարգացումները գնում։ Ես այստեղ ոչ միայն Արմեն Աշոտյանի հետ կապված խնդիր եմ տեսնում, այլև առհասարակ ժողովրդավարական ինստիտուտների խնդիր եմ տեսնում, և այդ տեսանկյունից մեր խնդիրը նույնպես ավելի լայն է, մենք խոսում ենք Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների մասին, բայց սա նաև որոշակի ազդանշան է, որը ուղղված է այլ ինստիտուտներին, որոնք այս իշխանությունները բուլդուզերով վերացնում են այն ամենը, ինչ որ պետականության ոլորտում ստեղծվել, ձևավորվել է։ Նրանք ոչ միայն ազգայինն են վերացնում, այլև պետականը»,- եզրափակեց Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան