Ներքին Խոսք 3 տարի առաջ - 11:59 20-06-2023

ԿԸՀ-ն հաստատեց «ՀայաՔվե»-ի դիմումը․ ստորագրահավաքը կմեկնարկի վաղը

«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը հունիսի 12-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, որով հնարավորություն կստանա ստորագրություններ հավաքել և օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողով:

Այսօր ԿԸՀ-Ն քննում էր Հայաքվեի անցկացման փաստաթղթերը։


ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց որոշումը՝ ասելով, որ ԿԸՀ-ն ուսումնասիրել է դիմում-որոշումը և ԿԸՀ-ի հիմնավորումները և պատճառաբանությունները ներկայացրեց։

«Կգրանցվի ԱԺ ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով կազմավորված նախաձեռնող խումբը և նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ կգրանցվի Արամ Ռազմիկի Պետրոսյանը։

ԱԺ օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստորագրությունների հավաքման նպատակով 60-օրյա ժամկետ կսահմանվի 2023թ-ի հունիսի 21-ից մինչև 2023 թ.-ի օգոստոսի 19-ը ներառյալ»։

Նիստից հետո Վահագն Հովակիմյանը Oragir.News-ի հարցին, թե քվեարկությունները տեղի են ունենալու համայնքապետարաններում, հնարավո՞ր է՝ ՔՊ-ական ղեկավարները խոչընդոտեն քաղաքացիներին ընտրություն կատարել, պատասխանեց. «Քաղաքացին ինքնուրույն է ստորագրում, նրան չեն պարտադրելու, եթե կլինի ապօրինի գործոշություն, օրենքը հստակ հնարավորություն է տալիս, կդիմեն իրավապահներին։

Վարչական ցանկացած պարտադրանք, երբ որ քաղաքացուն որևէ բան է պարտադրվում, օրենքով արգելված է»։

Ներկայացնելով քվեարկության ընթացակարգը՝ Հովակիմյանն ասաց. «Ըստ մեր ընդունած որոշման՝ վաղվանից է մեկնարկը հայտարարված, այն գործելու է մինչև օգոստոսի 19-ը ներառյալ։ Պետական կառույցներում հնարաէոր կլինի մինչև 18:00-ն քվեարկել, այսինքն՝ մինչև աշխատանքային օրվա ավարտ, իսկ էլեկտրոնային համակարգը կգործի մինչև 24:00-ն։ Եթե ստուգման ընթացքում պարզի, որ քաղաքացին երկու տեղ է ստորագրել, մեկն է հաշվարկվելու։

Ըստ Սահմանադրության՝ առնվազն 50.000 ստորագրություն է անհրաժեշտ։ Երբ որ հաստատվեց, որ առնվազն 50 000 ստորագրություն առկա է, դիմումը կուղարկվի ԱԺ»։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև