Սպորտ 2 տարի առաջ - 15:54 16-06-2023

Ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստը աճուրդից ստացած գումարը կտրամադրի Արցախին

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Անգլիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի ժամանակ կրած մարզաշապիկը։

Վաճառքից ստացված հասույթը նա կտրամադրվի Espoir pour l’Arménie (Հույս Հայաստանի համար) կազմակերպությանը՝ ի աջակցություն ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող արցախահայության։