Մամուլ 3 տարի առաջ - 07:55 16-06-2023

Ինչո՞ւ է Արծվիկ Մինասյանը դուրս մնացել ՀՅԴ ԳՄ կազմից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հունիսի 9-11-ը կայացած ՀՅԴ Հայաստանի 26-րդ գերագույն ժողովի ժամանակ կուսակցությունը թեժ քննարկումների արդյունքում Գերագույն մարմնի նոր կազմ է ընտրել:
Կազմում ընդգրկվել են՝
1. Թադեւոս Ավետիսյանը,
2. Լիլիթ Գալստյանը,
3. Արգիշտի Գեւորգյանը,
4. Վարդան Հակոբյանը,
5. Հակոբ Մաթիլյանը
6. Գեղամ Մանուկյանը,
7. Պետրոս Մեղրյանը,
8. Իշխան Սաղաթելյանը,
9. Իգոր Սարգսյանը,
10. Աշոտ Սիմոնյանը,
11. Խաչատուր Ստեփանյանը,
12. Գերասիմ Վարդանյանը,
13. Տարոն Տոնոյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սաղաթելյանի թեկնածության շուրջ ՀՅԴ-ականները տարաձայնություններ են ունեցել, դժվարությամբ են կարողացել համաձայնության գալ ու վերընտրել նրան: Մյուս հետաքրքիր փաստն այն է, որ ՀՅԴ ԳՄ նախորդ կազմում, որը ընտրվել էր 2021թ.-ին, կար Արծվիկ Մինասյանը, հիմա, սակայն, նա չկա Գերագույն մարմնի նոր կազմում: Ինչո՞ւ, ո՞րն է խնդիրը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը պարզաբանեց. «Ես չեմ ցանկացել ընդգրկվել ՀՅԴ ԳՄ նոր կազմում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը