Մամուլ 5 տարի առաջ - 10:46 26-01-2021

ՈՐՈՇԵԼ ԵՆ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԹՈՂՆԵԼ ԵԽԽՎ ԱԺ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ․ ՀՐԱՊԱՐԱԿ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, եւ չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաեւ առցանց տարբերակով մասնակցել նիստին՝ քովիդով պայմանավորված, սակայն ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնել է գրեթե ողջ կազմով։ «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կարեւոր հանդիպումներ կային»,- օրաթերթին տված հարցազրույցում աել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նիստից առաջ դահլիճի մուտքի մոտ գերիների հետ կապված բողոքի ակցիա է արել՝ ձեռքին պաստառ․ «Միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»: Չնայած պնդումներին, թե խորհրդարանական դիվանագիտությունն աննախադեպ մակարդակի վրա է, ԵԽԽՎ օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների վերադարձի հարցը, որի վերաբերյալ հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, պաշտոնական տեղեկատվություն չկա, թե ինչու Ստրասբուրգ չմեկնեցին Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ «բոյկոտն» ավելի շուտ քաղաքական իմաստ ուներ, թերեւս, Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ չեն մասնակցելու:

Ավելին, իշխանական աղբյուրներից տեղեկացանք՝ չի բացառվում, որ շուտով Զոհրաբյանին ընդհանրապես դուրս թողնեն ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության կազմից՝ օգտվելով խորհրդարանական նոր «գործիքից»։ Դա կարտահայտվի նրանով, որ նոր ձեւավորվելիք էթիկայի հանձնաժողովը կքննի Զոհրաբյանի «ժեխ»-ի պատմությունը, եւ պատգամավորի վարքում հայտնաբերած խախտման հիմքով ԱԺ նախագահը նրան կհեռացնի պատվիրակության կազմից։

Եվ չնայած Արարատ Միրզոյանն օրեր առաջ չմասնակցեց Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու քվեարկությանը, սակայն Փաշինյանն է հանձնարարել դա անել, քանի որ «Զոհրաբյանն ադրբեջանցիներին կատոկելու իր ելույթներով կարող է վնասել ադրբեջանցիների հետ «խաղաղության պլատֆորմի» աշխատանքներին, չի բացառվում, որ առաջիկայում այդ պլատֆորմը կրկին օրակարգ բերվի»։

Հրապարակի աղբյուրը կարծում է, որ Արարատ Միրզոյանը կկատարի հրահանգը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը