Ներքին 3 տարի առաջ - 19:12 15-06-2023

Ներառական-մարզական միջոցառում Գյումրիում

Այսօր Գյումրիի «Էմիլի արեգակ» կենտրոնում անցկացվել է մարզական միջոցառում, որին մասնակցել են ոչ միայն կենտրոնի շահառուները, այլ նաև հաշմանդամություն ունեցող անձինք։

Միջոցառման նպատակն է բացահայտել հաշմանդամություն ունեցող անձանց կարողություններն ու հմտությունները, ինչպես նաև նրանց հնարավորությունները։ Միջոցառումը ինչու չէ նաև ադապտիվ սպորտաձևերի զարգացմանն ու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շրջանում առողջ ապրելակերպի տարածման ուղղված քայլերից մեկն է։



«Էմիլի արեգակ» կենտրոնում տարբեր սպորտաձևերում միմյանց հետ մրցելու հնարավորություն էին ստացել հաշմանդամություն ունեցող և չունեցող անձինք՝ այս կերպ բոլորի համար ստեղծելով մրցակցային հարմարավետ ու առողջ պայմաններ։ Մրցելու հնարավորություն մարզական միջոցառումը միտված է ադապտիվ սպորտաձևերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում տարածել առողջ ապրելակերպի առավելությունները, ինչպես նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ընդգրկել տարբեր սպորտաձևերում։



Հաշմանդամություն ունեցող անձնանց շփման հնարավորությունների ստեղծմանը նպաստում են ինտերակտիվ խաղերը, որոնք ևս հարմարեցված են նրանց կարիքների համար ու զարգացնում են հիշողությունը, ուշադրությունը, լսողությունն ու ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։ Ադապտիվ սպորտաձևերը լայն տարածում ունեն, իսկ Հայաստանում այդ ուղղությամբ առայժմ աշխատանք տանում են հասարակական կազմակերպությունները։



Այսպիսի միջոցառումների օգնությամբ փորձառու և մասնագետ-մարզիչները կբացահայտեն պոտենցիալ ունեցող մարզիկներին, կձևավորվեն հավաքականներ, որոնք տարբեր սպորտաձերում կանցկացնեն նաև հանրապետական մրցաշարեր։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան