Ուղիղ եթեր
Սպորտ 3 տարի առաջ - 13:19 15-06-2023

Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները 1 ոսկե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ է նվաճել, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Հայաստանի ներկայացուցիչներից վստահ մրցելույթներ է ունեցել Պետրոս Աշկարյանը: 65 կգ քաշայինների պայքարում պատանի ըմբիշը հաղթել է բոլոր մրցակիցներին ու նվաճել է ոսկե մեդալ՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Եզրափակչում Աշկարյանը 5-3 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Չիկաիձեի նկատմամբ:

Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ՝ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Սամվել Տերտերյանը (60 կգ), Գոռ Խաչատրյանը (71 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ: Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8-0 հաշվով հաղթել է վրացի Ջաբա Բոլխվաձեին: Սամվել Տերտերյանը նույն հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Նուրլան Իբաձադեի նկատմամբ, Գոռ Խաչատրյանը վճռորոշ գոտեմարտում 4-2 հաշվով հաղթել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իվան Բելյաևին, իսկ Գրիշա Ոսկանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 9-1 հաշվով առավելության է հասել գերմանացի Օլե Այկեի նկատմամբ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում երրորդն է Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի պատանեկան առաջնությունը կտևի մինչև հունիսի 18-ը:

Հաջորդիվ մրցագորգը կտրամադրվի ազատոճային ըմբիշներին: Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝ Արմեն Պապիկյան (45 կգ), Արման Հարությունյան (48 կգ), Սաշա Պետրոսյան (51 կգ), Սամվել Գևորգյան (55 կգ), Տիգրան Բունիաթյան (60 կգ), Վլադիմիր Ազարյան (65 կգ), Նարեկ Նիկողոսյան (71 կգ), Ռազմիկ Եփրեմյան (80 կգ) Վարուժան Հովհաննիսյան (92 կգ), Հենրիկ Հայկյան (110 կգ):

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել