Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 14:40 15-06-2023

Ոստիկանական բաժանմունքներում բռնությունները համատարած են

Միայն փաստաբանների նկատմամբ չեն բռնություն գործադրվում, բռնության դեպքերի մասին ենք մենք լսում ոստիկանական տարբեր բաժանմունքներում, ոմանք հրապարակայնացվում են, մյուսներրը ոչ, ոմանք լինում են տեսախցիկների առաջ, կամ ձայնագրում է ինչ-որ հյուրանոցի տեսախցիկ, մյուսները մնում են գաղտնի, որովհետև ոստիկանական բաժանմունքներում, սենյակներում տեսախցիկներ չկան, ու բռնությունը մնում է անհայտ և անպատիժ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Հետաքրքրական է, որ փաստաբանների նկատմամբ բռնության 2 դեպքերն էլ հաջորդել են այդ փաստաբանների վստահորդների նկատմամբ բռնության դեպքերին, տպավորություն է, որ վարույթն իրականացնող մարմինը կամ ոստիկանները, ովքեր բերման են ենթարկել քաղաքացուն ու ծեծել, նաև փաստաբաններին են ծեծել, որպեսզի փաստաբանի կողմից այդ դեպքով արդյունավետ պաշտպանությունը ձախողեն։

Այս դեպքով, օրինակ, Կարեն Ալավեդյանը հայտնել է, որ իր պաշտպանյալին ծեծում էին, հետո նաև իրեն ծեծելուց հետո հարուցվել է քրեական վարույթ, այսինքն՝ այն մարդուն, ով ականատես է եղել իր վստահորդի ծեծին, մեկուսացնում են, իր նկատմամբ էլ են վարույթ հարուցում ու նրա ցուցմունքների նկատմամբ արժանահավատության նվազեցման խնդիր են լուծում դրանով։

Նույնը եղել է նաև Մարզպետ Ավագյանի դեպքով»։

Նա ընդգծեց, որ համատարած բռնություններ են ոստիկանական բաժանմունքներում։ «Սրա մասին ոմանք խոսում են, ոմանք՝ ոչ, ոմանք հիմա երբ լսեն, կհաստատեն իրենց գլխում, որ իրենց կամ իրենց մտերիմների նկատմամբ բռնություններ են գործադրվել ու քանակական առումով այդ դեպքերն այնքան շատ են, որ մարդիկ սկսել են համեմատել 90-ականների հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ