Մամուլ 2 տարի առաջ - 08:50 15-06-2023

Մարիամ Փաշինյանը հոր չափ վաստակում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Փաշինյանը 2022-ին ստացել է 12 մլն 837 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական եկամուտը մաքուր կազմել է մոտ 1 մլն 68 հազար դրամ։ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, 2022-ին աշխատելով «Դիջիթեյն» ընկերությունում, որին պատկանում է «Տոտո» առցանց խաղատունը, ստացել է 10 մլն 893 հազար դրամ, հորից ընդամենը 2 մլն դրամով պակաս, ամսական 908 հազար դրամ՝ «Սերժի թվերի» նախարարի աշխատավարձ։

Աշոտ Փաշինյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2022-ի սկզբին ունեցել է ընդամենը 3 հազար 200 դրամ, որն էլ կազմել է միակ եկամուտը ողջ 2022 թ․ ընթացքում։ Տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 0 դրամ։ Աշոտ Փաշինյանը որեւէ տեղում չի աշխատում, վարձատրություն չի ստացել, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ որդին կավագործ բանվոր է աշխատել։ Հավանաբար, այդ 3 հազար 200 դրամն է վաստակել։ Իսկ 2021-ին Աշոտ Փաշինյանն աշխատել եւ գումար էր վաստակել․ 1100 դոլար ստացել էր Webiz Georgia վրացական կազմակերպությունից, 67 հազար դրամ՝ «Սվետլանա Մովսիսյան» ԱՁ-ից, 170 հազար դրամ՝ «Ակոտեկ» ՍՊԸ-ից, որի մասին բաց աղբյուրներում տեղեկություն չգտանք։

Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա սեփականության իրավունքով երկու բնակարան ունի՝ իրենց Երրորդ մասի տունն ու եւս մեկ բնակարան՝ բաժնային սեփականության իրավունքով, 3 հատ մեքենա՝ «Նիսան», «Ռենո» եւ «ՎԱԶ» մակնիշների։ 2022-ին, որպես դրամական միջոց, հայտարարագրել է 90 հազար դրամ, թեեւ 1 մլն 757 հազար դրամ ստացել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Հայէկոնոմբանկից, 3 մլն 910 հազար դրամ էլ՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից, այսինքն՝ «Հայկական ժամանակից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»