Ներքին 1 տարի առաջ - 16:20 22-01-2025

Տոպրակ վաճառելով՝ մթերային խանութները «օդից» գումար են վաստակում

Մթերային խանութներում տոպրակները վաճառում են, իսկ էլեկտրոնիկայի, տեխնիկայի խանութներում՝ ոչ․ հասկանալու համար, թե ինչն է պատճառը, և որն է տարբերությունը, Oragir.News-ը կապ հաստատեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի հետ։

Ասոցիացիայի նախագահը նախ նշեց այն, որ այստեղ ծավալի հարց կա․ մթերայինը վաճառում է պանիր, հաց, շատ մեծ ծավալի ապրանքներ, և տոպրակը շատ է պետք գալիս: Կամ պետք է գնել, կամ մարդը կարող է իր հետ ունենալ տոպրակ, և ոչ ոք չի կարող նրան ստիպել խանութից տոպրակ գնել: Արմեն Պողոսյանը հավելեց՝ հաշվի առնելով, որ տեխնիկայի խանութը տոպրակը հօգուտ մեզ անվճար է տալիս, կարող ենք համարել, որ բարեգործություն է անում:

Oragir.News-ի հարցին՝ արդյոք սա կարող է համարվել օրենքը խախտելով գումար աշխատելու փորձ, Արմեն Պողոսյանը ասաց. «Դա լրացուցիչ գումար վաստակելու միջոց է մթերային խանութների կողմից, բոլոր մթերային խանութները օրենք են խախտում, սա մեր գրպանի հաշվին լրացուցիչ գումար վաստակելու միտում է, մենք էլ պետք է դիմադրենք, հաշտվել պետք չէ․ դիմադրելու ձևերից մեկն էլ գրպանում տոպրակ ունենալն է»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը