Արտաքին 3 տարի առաջ - 15:45 14-06-2023

«Զանգեզուրի միջանցք»-ի հարցում խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանն ասել է Ադրբեջան կատարած այցից վերադառնալիս՝ օդանավում լրագրողների հետ ունեցած հարցուպատասխանի ժամանակ։

Էրդողանը ափսոսանք է հայտնել, որ իրանական կողմը այս հարցում նման դիրքորոշում է որդեգրել։ Նրա խոսքով՝ Իրանի նման դիրքորոշումը հիասթափեցնում է ինչպես Անկարային, այնպես էլ Բաքվին։

«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա այդտեղ խնդիրը կապված չէ Հայաստանի հետ։ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում խնդիր է առկա կապված Իրանի հետ։ Այսինքն՝ դա խնդիր է երկու մուսուլմանական երկրների միջև։ Այն, որ Իրանը նման դիրքորոշում է ընդունում այս հարցում, հիասթափեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ», - ասել է նա։

Թուրքիայի նախագահը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ իրենք շուտով կհաղթահարեն այդ խնդիրը։ Նա նշել է՝ եթե Թեհրանը դրական մոտենար այս հարցին, ապա ներկայումս Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային տրանսպորտով ինտեգրված կլինեին միմյանց, և, հավանաբար, կբացվեր Պեկին-Լոնդոն գիծը։

Նա միևնույն ժամանակ հավելել է, որ ներկայումս երկաթուղային բեռների փոխադրման տուրքերը չափազանց բարձր են՝ հույս հայտնելով, առաջիկայում կհաջողվի այդ հարցը կարգավորել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները