Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:17 14-06-2023

Ձեր այստեղ գալու իմաստը ո՞րն էր, ակնհայտ է, որ բացասական վերաբերմունք ունեք ՔՊ-ի նկատմամբ․ Ալեն Սիմոնյան 

ԱԺ-ում այսօր՝ հունիսի 14-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստը վարողի իրավունքով հարց ուղղեց ընդդիմության առաջադրած թեկնածու Անահիտ Սարգսյանին։

«Ուզում եմ հասկանալ՝ Ձեր այստեղ գալու իմաստը։ Ակնհայտ է, որ Դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ և դա չեք թաքցնում, ակնհայտ է, որ Դուք վիրավորական արտահայտություններ եք արել ՀՀ ժողովրդի մի մասի նկատմամբ, Ձեզ ներկայացնող անձնավորությունը ասում է, որ իրեն մեկ է, թե ոնց կքվեարկեն, Ձեր թեկնածության քննարկման ժամանակ ընդդիմությունը միայն վերջում հայտնվում է վերջում ու ակնհայտ է, որ իրենց համար մեկ է։

Ուզում եմ հասկանալ՝ ինչու եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել: Ինձ համար ակնհայտ է որ Ձեր ելույթից հետո ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները Ձեր օգտին չենք քվեարկելու , «եթեր» գալու իմաստը ո՞րն էր»,- հարցրեց Ալեն Սիմոնյանը։

Արձագանքելով Սարգսյանը նշեց, որ վստահ չէ, որ ՔՊ խմբակցությունից բոլորը դեմ են քվեարկելու. «Հնարավոր է՝ Դուք չեք ընտրելու ինձ: Ես կարծում եմ, որ այդ մարմնում աշխատելու իմ ֆունկցիան ես լավ կիրականացնեմ: Ես կարծում եմ, որ պետական գործիչը պետք է առաջնորդվի պետության շահերով:

Եթե ես չեմ ընտրվում հանձնաժողովի անդամ, ես չեմ կորցնում ոչինչ, ես որոշակի ուղղություններով մասնագիտացած փաստաբան եմ և ունեմ իմ աշխատանքը, բայց մեծամտություն չհնչի՝ կկորցնի պետությունը, որովհետև ինձ նման մասնագետը չի աշխատի պետական համակարգում»,- ասաց Անահիտ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին