Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:18 13-06-2023

Իշխան Սաղաթելյանը, կարծում եմ, քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան

Իշխան Սաղաթելյանի մասով նույնիսկ մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անելը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպես կմեկնաբանի Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, թե նոր դիմադրություն են սկսում:

«Իշխան Սաղաթելյանի նման քաղաքական գործիչ, կարծում եմ, քաղաքական դաշտում արդեն վաղուց գոյություն չունի, իր գործընկերներն իրեն հնարավորինս մինչև վերջ առաջ են բրդում, ինքն էլ ուրախ-ուրախ գնում, փոխաբերական իմաստով ասած, իրեն ձորից գցում էր: Թող գնա, անի, քանի՞ անգամ: Նույնիսկ, իմ ունեցած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն էլ արդեն որևիցե ձևով չի ուզում իրենց հետ շփվել, ինչ ուզում են՝ թող անեն», - ասաց Ալեն Սիմոնյանը՝ «ուրախ ամառ» մաղթելով նոր դիմադրության մասնակիցներին:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
07:22 Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ «Հրապարակ»