Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:18 13-06-2023

Ինչու են կառավարությունում քնում-քնում, կարևոր հարցերը ԱԺ նստաշրջանի վերջին օրը ներկայացնում. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համար անհասկանալի է՝ ինչու են կարևոր նախագծերը վերջին պահին բերվում Ազգային ժողով: «Երբ բյուջեի կատարողականն էր քննարկվում, ես վարչապետի աշխատակազմի ղեկավարին այս հարցն ուղղեցի՝ ինչո՞վ է պայմանավորված կարևորագույն օրենքները հատուկ ընթացակարգով ներկայացնելու հարցը: Անկեղծ պարզաբանումն այն էր, որ դրանք ներքին պրոբլեմներ են ու երբեմն ինչ-որ վարչության պետ «քնում-քնում, հետո զարթնում» ու հրատապ կարգով հարց է ներկայացնում: Ուզում եմ հասկանալ՝ երբ կառավարությունն այս հարցը ներկայացնում էր Աժ խորհրդին, քննարկվե՞լ է, թե ինչով է պայմանավորված նման կարևոր հարցերը «քնել-քնել», նստաշրջաի վերջին օրը ներկայացնել»,- դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան՝ ասաց Խաչատրյանը: Ռուբինյանն էլ նշեց, թե հարցը պետք է ուղղել նախագիծը ներկայացնողին, ոչ թե իրեն: «Եթե ցանկություն ունենան, կարող են պարզաբանել, ես ընդամենը ֆիքսում եմ», - նշեց Ռուբինյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ