Արտաքին 3 տարի առաջ - 15:00 12-06-2023

Բորելի համոզմամբ՝ Պուտինը սպասում է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է ԱՄՆ-ում հաջորդ տարի աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներին։ Այս մասին Բորելն ասել է իսպանական Onda Cero ռադիոյին տված հարցազրույցում:

Ժոզեպ Բորելի համոզմամբ՝ Ուկրաինայում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները դժվար թե սկսվեն ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ «Կարծում եմ, որ նա (Վլադիմիր Պուտինը-խմբ) սպասում է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներին։ Մինչ այդ պետք չէ ակնկալել խաղաղության բանակցությունների սկիզբ»,- ասել է նա։

Ռուսական Коммерсант-ի փոխանցմամբ՝ Բորելը կարծում է, որ «պատերազմը միանգամայն այլ կերպ կզարգանար», եթե ԱՄՆ նախագահ լիներ Դոնալդ Թրամփը, ոչ թե Ջո Բայդենը։

Հիշեցնենք, որ պաշտոնապես Մոսկվայիև Կիևի միջև ընթացող բանակցությունները դադարեցվել են 2022 թվականի մայիսին՝ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։ 2022-ի հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը բացառում է Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ այդ երկրի նախագահը Վլադիմիր Պուտինն է։ 2023 թվականի մայիսին Զելենսկին հայտարարել է, որ իր համար դժվար կլինի խոսել Պուտինի հետ քանի դեռ ռուսական զորքերի դուրս չեն բերվել Ուկրաինայի տարածքից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից