Արտաքին 3 տարի առաջ - 12:05 12-06-2023

ԱՄՆ-ն որոշել է վերադառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակից

Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ին (ՄԱԿ կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպություն) տեղեկացրել է, որ որոշել է նորից դառնալ նրա մասնակից։ Այս մասին կիրակի՝ հունիսի 12-ին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով պետդեպարտամենտի ներկայացուցչին։
Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղարի կառավարման եւ ռեսուրսների հարցերի գծով տեղակալ Ռիչարդ Վերման նամակ է ուղարկել ՄԱԿ մշակութային գործակալություն, ներկայացնելով Վաշինգտոնի՝ կազմակերպությանն ունեցած վճարումների պլանը։ Անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն էր տվել ավելի քան 500 մլն դոլարի հատկացմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամավճարների գծով ունեցած պարտքը մարելու համար։ Վճարումը թույլ կտա երկրին նորից դառնալ կազմակերպության մասնակից։

Այն բանից հետո, երբ Պաղեստինյան ինքնավարությունը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ 2011թ., Բարաք Օբամայի վարչակազմը դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումը։ 2017թ. հոկտեմբերին Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգների իշխանությունները, մեղադրելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին «հակաիսրայելական քաղաքականության» մեջ, հայտարարեցին, որ դուրս են գալիս գործակալությունից; Դրանից շատ չանցած Իսրայելը նույնպես տեղեկացրեց, որ հեռանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից։

2022թ. փետրվարին Իսրայելի կառավարությունը ԱՄՆ պետդեպարտամենտին տեղեկացրեց, որ դեմ չի լինի, որ ԱՄՆ-ն վերադառնա կազմակերպություն։ Իսրայելի դիրքորոշումը թույլ տվեց որոշ դեմոկրատների եւ հանրապետականների Կոնգրեսում աջակցել այդ քայլին, նշել է Axios-ը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»