Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:09 11-06-2023

Անգրագիտությունը ամենուր է Հայաստանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սևանի մայրուղու երկու կողմերում է: Նույն ցուցանակը: Տուրիստական ամենաակտիվ ճանապարհներից մեկը:

Անգրագիտությունը ամենուր է Հայաստանում: Ոչ միայն ժողովրդի գլխում ու հոգում, իշխանության լծակներում, այլև բառացիորեն` ճանապարհներին` արդեն ճանապարհային նշաններին:

Ու սա տպագրական սխալ չէ: Ճանապարհի երկու կողմում` արդեն տևական ժամանակ ՊենինՍՈւԱԼ են անում երթևեկողներին:

PENINSUAL ! (PENINSULA-ի փոխարեն) նույնն է թե` Սևանի ԹերաՂԶԻԿ»: