Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:36 08-06-2023

Թող քաչալանա, բեղեր պահի, մարդ չճանաչի․ Արագածավանի բնակիչները՝ ՔՊ-ականի մասին

«Մեր Արագածավանը Չեչնիայի պես տեղ է, գյուղով ոտքի ենք կանգնել»,- անդրադառնալով երեկ Արագածավանում ՔՊ-ական պաշտոնյայի կողմից 24-ամյա հիվանդ տղային հարվածելու միաջադեպին՝ ասաց Արագածավանի բնակիչ Արմեն Գրիգորյանը։

«Երեկ այստեղ 1500 մարդ էր հավաքվել, միլպետին էլ ասացինք, որ նրան պետք է աշխատանքից ազատեն, մեր գյուղից էլ վտարեն։ Ուր ուզում է թող գնա, թող գնա մի տեղ քաչալանա, բեղեր պահի, մարդ չճանաչի»,- ասաց բնակիչը։

Նրա խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ ուշ երեկոյան ՔՊ-ական պաշտոնյա Սուրեն Թորոսյանին ձերբակալել են, սակայն առավոտյան ազատ են արձակել, ինչը առաջացրել է իրենց վրդովմունքը․

«Հեսա մութն ընկավ, մարդիկ գործից եկան, նորից ճանապարհ կփակեն, ո՞նց կարան բռնեն, նորից բաց թողնեն»։

Հիշեցնենք, որ Արագածավանի ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը երեկ ծեծի էր ենթարկել Արագածավանի 24-ամյա բնակչի, որը ծանր վիճակով տեղափոխվել է Թալինի ԲԿ։ Գյուղացիները որպես բողոքի նշան փակել էին ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ՔՊ-ական պաշտոնյային պատասխանատվության ենթարկեին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը