Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:35 10-01-2023

Չենք կարող ՀՀ-ն դնել զոհասեղանի վրա. աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդմանը, որ Պրահայում ստորագրված փաստաթղթով Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

«Այնտեղ կա պայմանավորվածության արձանագրում, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Բայց մեր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ ասում է, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ենթադրում եմ՝ հղվելով Պրահայի փաստաթղթին, բայց չի ասում, որ Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այստեղ ավելի կարևոր է նախ այդ հարցում պարզաբանում մտցնել՝ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Եթե այո՝ ՀՀ-ն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մնացած հատվածների վերաբերյալ՝ Ղարաբաղի հարցի կարգավորման բանաձևերի մասին, խոսել է իր հրապարակային ելույթներում․ «Մենք պետք է մի հարցում կողմնորոշվենք, արդյոք մենք որոշում ենք, որ միջազգային հանրության դեմ կռիվ ենք տալիս։ Այսինքն՝ պատերազմ ենք հայտարարում միջազգային հանրությանը, մենք այսօր տեսնում ենք՝ աշխարհում ինչ է կատարվում, և նաև Ուկրաինայի իրադարձությունների տիրույթում շատ մեծ պայքար է գնում նոր աշխարհակարգի վերաբերյալ, և այդ նոր աշխարհակարգում մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը դնել զոհասեղանի վրա։

Արդեն ասացի, որ աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս․ չկա և չի եղել։ Եվ մենք ունենք ընտրություն՝ դասավորվել միջազգային զարգացումների տրամաբանության մեջ, թե հակառակ այդ տրամաբանությանը։ Երկուսն էլ ընտրություն են, բայց երկուսն էլ ունեն արդյունք և հետևանք։ Մեր ընտրությունը պետք է լինի դրա մեջ։ Մենք ընտրում ենք խաղաղության օրակարգը, բայց դա չի նշանակում, որ մենք խաչ ենք քաշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հարցերի վրա, դրանք շատ կարևոր հարցեր են և պետք է հասցեագրվեն։ Բայց այդ հարցերի հասցեագրման թիվ մեկ շահառուն պետք է լինի ԼՂ ժողովուրդը՝ իր ներկայացուցիչների միջոցով»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան