Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:28 08-06-2023

Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը․ Պետդեպ


Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտա Պատելը։

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հանդիպմանը կարող են իսկապես ինչ-որ նշանակալի հաջողության հասնել, ԱՄՆ Պատելը պատասխանել է՝ կրկնելով ավելի վաղ արված հայտարարությունը․ «Անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ ապագայի ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանում»։

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը։

Վերջին անգամ նրանք հանդիպել են մայիսի սկզբին կրկին ԱՄՆ-ում։ Այդ բանակցություններին կհաջորդի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը