Արտաքին 3 տարի առաջ - 20:00 07-06-2023

Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվային ուղղված հարձակումներ են եղել. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարության մեջ հարձակումներ են եղել Մոսկվայի հասցեին։

Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հրաժարվել է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկումից՝ Ադրբեջանի հետ տնտեսական եւ տրանսպորտային կապերի հետագա ապաշրջափակման դեպքում։

«Նախ, կցանկանայի, որ Ձեր նշած Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը, այնուամենայնիվ, կողմնորոշվեր՝ կամ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, այլև պետք է լինի, և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կամ ահա այսպիսի հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը»,- ասել է նա։

Անդրադառնալով տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային` Զախարովան շեշտել է, որ այն առարկայորեն մշակվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների կողմից։ «Ուստի ճիշտ չեմ համարում արձագանքել այդ մեկնաբանություններին։ Դա համապատասխան ներկայացուցիչների իրավասությունն է»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ապաշրջափակման դեպքում սահմանների ամբողջական վերահսկողությունը, սահմանային ծառայությունների

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»