Ներքին 3 տարի առաջ - 18:46 07-06-2023

ՆԳ նախարարը և Սիրիայի դեսպանն ընդգծել են երկկողմ համագործակցության արդյունավետությունը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Ողջունելով ներկաներին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ ՆԳ նախարարը կարևորել է երկկողմ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 1995 թվականին, երբ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև իրենց իրավասության հարցերին վերաբերող համագործակցության մասին» Հուշագիրը։

Վահե Ղազարյանն ընդգծելով գերատեսչությունների համագործակցության արդյունավետությունը՝ անդրադարձել է նաև անցած տասը տարիներին Սիրիայից Հայաստան եկած 22 հազար փախստականներին, որոնցից շատերը դիմել են Հայաստանում ապաստարան ստանալու խնդրանքով։

Նորա Արիսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկու բարեկամ երկրների սերտ համագործակցության ապացույցն է նաև այս տարվա փետրվարին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ՀՀ ՆԳՆ կողմից Սիրիա փրկարարական խմբեր ուղարկելը։

Նշվել է, որ հայ փրկարարները լիարժեք իրականացրել են ՀՀ կառավարության նախաձեռնած և ծրագրած մարդասիրական գործողության բոլոր խնդիրները: Նորա Արիսյանը նշել է, որ ՀՀ ՆԳՆ փորձը առաջադեմ և օրինակելի է ինչպես Սիրիայի Արաբական Հանրապետության, այնպես էլ տարածաշրջանի համար:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ