Սպորտ 3 տարի առաջ - 15:40 05-06-2023

Մավրը հեռանում է․․․ Իբրահիմովիչն ավարտեց կարիերան

Մեծագույն ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը հայտնել է կարիերան ավարտելու մասին։

Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրում «Վերոնայի» հետ հանդիպումից հետո կայացավ Զլատանի մեծարումը․․․ ֆուտբոլային աշխարհը հրաժեշտ տվեց վերջին տարիների լավագույններից մեկին։

Իբրահիմովիչը ֆուտբոլի պրոֆեսիոնալ մակարդակում էր 1999 թվականից։ 2001-ին «Մալմյոյից» նա տեղափոխվել է «Այաքս», այնուհետև «Յուվենտուս», որտեղից էլ «Ինտեր»։ 2009 թվականին «Բարսելոնան» աստղաբաշխական գին նվաճեց Իբրահի համար, սակայն «Կամպ Նոուում» նա երջանիկ չէր, և 2011 թվականին վերադարձավ Միլան, այս անգամ արդեն՝ համանուն ակումբ։ 2012 թվականին նա տեղափոխվեց ՊՍԺ, որտեղ 4 տարի փայլուն կարիերա կերտեց։ Այնուհետև հերթը «Մանչեսթեր Յունայթեդինն» էր, որի կազմում դարձավ Եվրոպա լիգայի հաղթող։ 2018-ին ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելուց հետո, թվում էր, նրա կարիերայի մայրամուտն է, սակայն Իբրակադաբրան վերադարձավ Եվրոպա՝ «Միլան» և դարձավ Իտալիայի չեմպիոն։

Այս փառահեղ ընթացքում նա դարձել է Նիդերլանդների կրկնակի չեմպիոն, գավաթակիր, Իտալիայի հնգակի չեմպիոն, եռակի սուպերգավաթակիր, Իսպանիայի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, Ֆրանսիայի քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր․․․ բայց այս ամբողջ ընթացքում Զլատանին չի հաջողվել դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող։ 22 տարի նա հաջողությամբ կրել է իր ազգային թիմի մարզաշապիկը՝ դառնալով ֆանտաստիկ գոլերի հեղինակ։

Տեսանյութ․

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան