Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:37 02-06-2023

Ո՞ր կուսակցությունից եք․ իշխանությունը հսկում է, թե ով է նկարահանում անկլավները

Oragir.News-ի նկարահանող խումբն օրերս ուղևորվել էր Տավուշի մարզ՝ այսպես կոչված անկլավների վերաբերյալ նյութեր պատրաստելու։

Իջևան համայնքի Կայանավան բնակավայրում նկարահանումներ իրականացնելիս մեզ մոտեցավ մարզի ոստիկանության աշխատակիցներից մեկը, ներկայացավ, ապա հետարքրքվեց, թե ինչ նկարահանում ենք իրականացնում։

«Սահմանամերձ գոտի է, ուզում ենք իմանալ, թե ինչ նկարահանում է»,- հարցրեց նա։

Մենք ևս ներկայացանք, պատասխանեցինք, որ Տավուշի անկլավների վերաբերյալ նկարահանում ենք իրականացնում։ Այս պատասխանին, սակայն հաջորդեց ոստիկանի տարօրինակ հարցը․ «Ինչ-որ կուսակցությա՞ն հետ եք»։

Ինչո՞վ է պայմանավորված ձեր այդ հարցը, կուսակցությունն ի՞նչ կապ ունի, նման ցուցում կա՞ ոստիկանությանը․ հարցրինք ոստիկանին։

«Չէ, ընդամենը հարց եմ տալիս, ինչ-որ կուսակցության հետ կապ ունե՞ք․․․»,- արձագանքեց ոստիկանը։

Նկարահանման հրապարակից հեռանալուց կարճ ժամանակ անց ոստիկանության սպան կրկին վերադարձավ և մեր անձնական տվյալներն իր մոտ լրացրեց՝ անուն-ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, գրանցման հասցե։



Այստեղից կարելի է հետևություն անել, որ իշխանությունը՝ ի դեմս Ոստիկանության, հրահանգ է իջեցրել, որպեսզի մարզեր այցելող և նկարահանումներ իրականացնող լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին հսկողության տակ վերցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ