Ներքին 3 տարի առաջ - 18:16 01-06-2023

Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին տնօրեն Արսեն Գրիգորյանին կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։

Նախարարը շնորհավորել է Արամ Ղազարյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջադրված խնդիրներին կտրվեն արագ և արդյունավետ լուծումներ։

Արսեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Երևան ՋԷԿ-ի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։

Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար․
«Համոզված եմ, որ աշխատակազմի հետ, համատեղ ուժերով կհաղթահարենք մեր առջև դրված խնդիրները»,-ասել է նոր տնօրենը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը