Ներքին 3 տարի առաջ - 18:03 26-04-2023

Գնել Սանոսյանը դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը։

Նախարարը կարևորել է իրականցված թռիչքը․

«Այս թռիչքը բավական շատ կարևորում ենք։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար: Եվ ի ուրախություն բոլորիս, կարծես ամեն ինչ հաջող ընթացավ, և այն պատկերացումները, որոնք թղթի վրա կային, դրանք փորձնական դաշտում կիրառվեցին և հաջողությամբ ընթացավ: Սա թիմային աշխատանքի արդյունք էր, կարևոր էր շատ, և սրան կհաջորդի արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, մեր նպատակը կանոնավոր չվերթներ կազմակերպելն է այս ամենը վերլուծելուց հետո»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը որոշ այլ օդանավակայանների հետ կապել, ոչ միայն «Զվարթնոցի»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը