Ներքին 3 տարի առաջ - 23:39 31-05-2023

Դեպի Կապան թռիչք կա, բայց անվտանգության պատասխանատու չկա

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երեկ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս դեպի Կապանի օդանավակայան 2-րդ թռիչքը կիրականացվի։

«Մեկ օդանավ կա, որը հիմա էլ է պատրաստ: Մենք 1 տեխնիկական թռիչք իրականացրել ենք, այդ ընթացքում որոշակի մասնագիտական խնդիրներ ենք նախանշել, հիմա այդ ուղղությամբ աշխատանք ենք տանում: Տեղեր կան՝ նավիգացիոն համակարգում է պետք բան փոխել, տեղ կա՝ ինչ-որ սարքավորում է պետք ավելացնել»,- ասել էր նախարարը և ավելացրել, որ վերջնանպատակը կանոնավոր ուղևորափոխադրում ունենալն է:

Oragir.News-ը փորձեց Կապանի համայնքապետարանից ճշտել, թե արդյոք քննարկումներ ընթանո՞ւմ են, գիտե՞ն, թե որքան կարժենան կանոնավոր ուղևորափոխադրման տոմսերը, և որքանով է այն անվտանգ։

Համայնքապետարանից մեզ հայտնեցին, որ չեն կարող այդ հարցերին պատասխանել, քանի որ իրենց տիրույթում չէ։

Oragir.News-ը ՏԿԵՆ-ից փորձեց հարցերի պատասխանն ստանալ, ՏԿԵ նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին կազմակերպվող թռիչքը փորձնական է լինելու։

«Նախատեսվող թռիչքն էլ է փորձնական լինելու, դեռ հստակություններ են մտցվում, այս պահին ոչ մի հստակ բան չկա»։

Հարցին, թե կանոնավոր լինելու դեպքում որքանով անվտանգ կլինեն այդ թռիչքները․ չէ՞ որ օդանավակայանը սահմանին մոտ է, ասաց. «Ես չեմ կարող գնահատել անվտանգությունը, դա մեր իրավասության շրջանակներում չէ, բայց երբ որ փորձնական թռիչքները իրականացվեն, հստակություն լինի, կարծում եմ՝ այդ բոլոր հարցերի պատասխանը կլինի»,- նշեց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում