Ներքին 3 տարի առաջ - 17:42 01-06-2023

Մեր ապագան գիտակից և կիրթ սերնդի ձեռքերում է․ Տիգրան Ավինյան

Հետևելով հունիսի 1-ի խորհրդին՝ Ազատության հրապարակում ենք՝ նշելու երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Դրական էմոցիաներ նվիրելուց և օրը տոն դարձնելուց բացի այսօր կարևոր է հիշել այն պատասխանատվության մասին, որ մենք ստանձնում ենք՝ փորձելով երեխաների համար ապահովել բարեկեցիկ և պաշտպանված կյանք։

Երեխաների իրավունքների, կրթության և օրվա խորհրդի գիտակցման մասին դպրոցականների հետ այսօր նիստ ենք ունեցել Երևանի քաղաքապետարանում։

Նիստի ընթացքում երեխաների կողմից հնչած զեկույցները քաղաքին վերաբերող բազմաթիվ թեմաներ էին ընդգրկում՝ բնապահպանական հարցեր, տրանսպորտի խնդիրներ, քաղաքի ճարտարապետական դիմագիծ, հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնախնդիրներ և այլ բովանդակային հարցեր։

Երեխաների բարձրացրած խնդիրները, նրանց բովանդակային պատասխանները և պատկերացումները ապագայի մասին ապացույցն են այն բանի, որ մեր ապագան գիտակից և կիրթ սերնդի ձեռքերում է»,-գրել է Ավինյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում