Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:04 01-06-2023

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մարզահամալիրը կբերվի միջազգային ստանդարտների. Ժաննա Անդրեասյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:

Այս նախագծով առաջարկվում է Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրը հանել մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ առաջարկում են հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքը, որը ներկայումս ներառված է մասնավորեցման ենթակա գույքի ցանկում, հանել այդ ցանկից եւ հանձնել ԿԳՄՍՆ-ին՝ այն հավաքական թիմերի մարզումներին ծառայեցնելու նպատակով:

Մարզահամալիրը նախատեսվում է հիմնանորոգել և վերածել հավաքական թիմերի մարզման կենտրոնի, քանի որ Հայաստանում հավաքական թիմերի մարզումների համար նախատեսված մարզական հնարավորությունները խիստ սահմանափակ են։

Նախարարն ասաց, որ համալիրը լավ պայմաններ ունի՝ 60 հոգու համար նախատեսված հյուրանոց, 1600-ական ք/մ տարածներով երկու դահլիճ, որոնցից մեկի բարձրությունը 9 մետր է, ինչը թույլ է տալիս այնտեղ կազմակերպել տարբեր սպորտաձևերի մարզումներ, սպորտաշարեր և կարող է միջազգային չափորոշիչենրին համապատասխան ենթակառուցվածք դառնալ:
Անդրեասյանը տեղեկացրեց, որ հավաքականների մարզումների համար Հայաստանն ունի երկու սահմանափակ մարզաբազա՝ Ծաղկաձորի և Օլիպավանի:
Հայտարարելով, որ սպորտի ոլորտում աննախադեպ ցուցանիշների են հասել և նախորդ տարի 307 մեդալ է բերվել Հայաստան, իսկ այս պահին արդեն 135 մեդալ ունենք՝ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ձեռքբերումները պահպանելու համար ենթակառուցվածքներ են պետք և այդ նպատակով նաև իրականացնում են 12 մարզահամալիրի և մարզադպրոցի վերակառուցում:
Անդրեասյանը հույս հայտնեց, որ որոշմամբ նախատեսված միջոցառումների արդյունքում Ծիծեռնակաբերդի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կբերեն միջազգային ստանդարտների:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը