Արտաքին Մամուլ 3 տարի առաջ - 20:21 31-05-2023

Ինչ-որ մի ժամանակ հետո ինչ-որ նոր կանոններ կլինեն․ Ստեփան Դանիելյան

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երեկ առավոտյան հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի վրա։

«Մոսկվայում անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ «ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել»,- ասել է Սոբյանինը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Կիևի պատասխանն էր որոշումների կայացման կենտրոններից մեկին հարվածելուն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը։

«Հասկանալի է, որ խոսքը Կիևի վարչակարգի պատասխանի մասին է մեր շատ արդյունավետ հարվածներին կենտրոնին՝ որոշումների կայացման կենտրոններից մեկին։ Այս հարվածը տեղի է ունեցել կիրակի օրը», - ասել է նա։

Արդեն երկրորդ տարին է՝ ինչ շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը։ Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ Ստեփան Դանիելյանը ասում է, որ հակաօդային պաշտպանությունը անօդաչուների դեմ այդքան էլ էֆեկտիվ չէ, չնայած որոշ էֆեկտիվությունը թույլ է տվել, որ խփեն։

«Ռուսաստանը տնտեսապես կարողանում է դիմանալ։ Աշխարհում շատ երկրներ կան, որոնք սանկցիաներին չեն միացել։ Ռուսաստանը իր զինատեսակների մեծ մասը ինքնուրույն է արտադրում և կարողանում է ապահովել բանակի պահանջները»,-նշեց Դանիելյանը։

Ստեփան Դանիելյանը նշում է, որ հիմա իրավիճակը ծանր է, և այդ իրավիճակը անդրադառնում է ողջ աշխարհի վրա տնտեսական առումով։ Միջազգային հարաբերությունները արդեն չեն կարողանում գործել, և ինչ-որ մի ժամանակ հետո ինչ-որ նոր կանոններ կլինեն։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին