Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:36 31-05-2023

Պաշտոնյաներն ու հանցագործներն են պատսպարվում սև ապակիների հետևում

Մգացված ապակիներից թաղանթների հեռացումը որևէ տեխնիկական խնդիր չի կարող առաջացնել, ամեն ապակուց թաղանթի հեռացումը 5 րոպե է տևում։ Ցանկացած մարդ կարող է սրիչի օգնությամբ դա անել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ոստիկանության նախկին աշխատակից, փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Դիտարկմանը, թե նաև պետական պաշտոնյաների մեքենաների ապակիներից պետք է դրանք հեռացվեն, նա պատասխանեց, որ որոշումը բոլորի համար է․ «Պաշտոնյան առաջին հերթին պետք է օրինակ ծառայի»։

Անդադառնալով ԱԺ-ում պատգամավորների ներկայացրած առաջարկներին, թե հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան, կտրուկ լինելու ոչ նպատակահարմար հանգամանքը՝ պատգամավորների կողմից առաջարկ է ներկայացվել, որ ցանկալի արդյունքի հասնելու համար հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներ կիրառվեն, փաստաբանն ասաց, որ հնարավոր է, որ տուգանքի չափը քիչ լինի։

«Որքան գիտեմ՝ 25 հազար դրամ տուգանք է նախատեսված, բայց կարելի է առաջին անգամ 5 000 դրամ տուգանել, երկրորդի դեպքում՝ 20 հազար դրամ, եթե խախտումը չվերացվի։ Ցանկացած որոշում այդպես պետք է լինի»։

Փաստաբանը ընդգծեց նաև, որ չի կարծում, թե բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները հանեն թաղանթները։

«Օրենքը խախտողներ անպայման կլինեն, առանց դրա հետաքրքիր չի լինի։ Միգուցե հակառակն ավելի հետաքրիր կլինի, բայց էդ դեպքում տեսուչներին ակտ գրելու գործ չի մնա։ Իհարկե, ամռանը դա օգտավետ է, բայց մարդիկ կան, որոնցն այնքան սև է, որ իրենց երթևեկությանն էլ է խանգարում։ Թույլատրելի սահման պետք է լինի։ Բայց հաճախ պաշտոնյաներն ու հանցագործներն են պատսպարվում այդ մգության ներքո»։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
15:08 Բժշկական համալսարանը շաքարավազի նոր գներ է սահմանում