Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:33 31-05-2023

Մենք իմացել ենք, որ Արցախը կարող է ենթարկվել նախիջևանացման․ Զարեհ Սինանյան

Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անադրադառնալով Հայոց ցեղասպանոթյան ճանաչման գործընթացին, ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«30 տարի մենք Ցեղասպանության ճանաչման համար Սփյուռքում հսկայական ռեսուրսներ ենք օգտագործել, բայց հասանք մարտավարական արդյունքների, ռազմավարական արդյունքների չհասանք: Այսինքն՝ Ցեղասպանությունը ճանաչվեց, մենք տարանք բարոյական հաղթանակ, բայց դրանով այսօրվա հայ ժողովրդի անվտանգությունը չբարելավվեց»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Հարցին՝ այդ դեպքում ճանաչել է ամբողջ աշխարհը Հայոց ցեղասպանությունը, Սինանյանը ասաց․
«Ամբողջ աշխարհ ասելով ում նկատի ունեք՝ Չինաստանը, օրինակ, երևի չի ճանաչել, արևմտյան երկրները, Ռուսաստանը ճանաչել են։

Մեր ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել ու ապրում է իր հայրենի հողի վրա։ Այսինքն ոչ թե պետք է ասենք՝ Ցեղասպանություն է եղել, ճանաչեք, այլ պետք է ասենք, որ քանի որ դուք չեք ճանաչում, Ցեղասպանություն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի հետ։

Ցեղասպանության ճանաչումը օդի մեջ բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից, մենք պետք է դա կապենք այսօրվա մեր անվտանգության հետ։ Աշխարհին պետք է ասենք՝ քանի որ այսքան երկար տևեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, դուք ոգևորեցիք այլ պետություններին, որոնք այսօր շրջափակման մեջ են վերցրել 120․000 բնակչության։ Մենք ինչու ենք այդքան տարի պայքարել Արցախի համար, որովհետև իմացել ենք, որ Արցախը կարող է ենթարկվել նախիջևանացման»։

Սինանյանի խոսքով՝ չնայած, որ մեծ ջանքեր են գործադրվել Ցեղասպանության ճանաչման գործընթացի մեջ, սակայն Հայ դատի ու այսօրվա անվտանգային խնդիրների միջև կապ հաջողվել ստեղծել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ