Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:40 30-05-2023

Էն ինչ հիմա տեղի է ունենում, դա սահմանների անցկացման հետ կապ չունի․ Արտաշես Բոյաջյան

Պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Բոյաջյանը Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիային և դելիմիտացիային, հայտարարեց․

«Որպեսզի հասկանանք քաղաքական, ռազմական իրադարձությունները, պիտի սկսել նախապատմությունից, իսկ նախապատմությունը սկսվում է բուրժուական հեղափոխությունից հետո, երբ Ռուսաստանում իշխանության մենշևիկները և երկրում ձևավորվեց երկիշխանություն, այդ ժամանակ անկախ պետություն գոյություն չուներ, գոյություն ուներ Երևանի նահանգ, Բաքվի նահանգ, Թիֆլիսի նահանգ, այսինքն՝ վարչատարածքային բաժանումը լրիվ այլ էր։

Երբ Ռուսաստանի ազդեցությունը թուլացավ Հարավային Կովկասում, սկսեցին ուժեղանալ ազգային շարժումները։ Օսմանյան Թուրքիան Ռուսաստանի թշնամին էր, որը 1918թ․-ի մայիսին հարձակվեց Հարավային Կովկասի վրա և էդ ժամանակ մենք Սարդարապատի ճակատամարտով, Բաթումի պայմանագրով ձևավորեցինք Առաջին Հանրապետությունը։

Երկու տարվա ընթացքում սահմանները ճշգրտված չէր, թե որն է ՀՀ տարածքը, որն է Ադրբեջանինը, որը Վրաստանինը։ Այսինքն՝ երեք պետություններն էլ իրար նկատմամբ ունեին տարածքային պահանջներ՝ ոչ դելիմիտացիա գոյություն ուներ, ոչ դելիմիտացիա»,- ընդգծեց Արտաշես Բոյաջյանը։

Բոյաջյանի խոսքով՝ երբ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը դարձել էր 10․000 քկմ, բոլշևիկյան իշխանությունը այդ 10․000 քկմ-ը , դարձրեց 30․000 քկմ և 30․000 քկմ-ի վրա կազմավորվեց ՀԽՍՀՄ-ը։

«1936թ․-ի Սահմանադրությունից հետո, երբ լուծարվեց Անդրֆեդերացիան, կազմավորվեց Հայկական ԽՍՀՄ-ը։ Պետական կառուցվածքը փոխվեց և Խորհրդային Միությունը ներքին վարչատարածքային առումով գծեծ սահմաններ»,-նշեց պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Բոյաջյանը։

Պատմաբանը նաև անդրադարձել է, 28․900 քկմ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին