Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:37 30-05-2023

Ձեր պահած բանակից զինվորներ են գողանում. լրագրողը՝ Պապիկյանին

Այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողները պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից փորձում էին մանրամասներ պարզել օրեր առաջ ԶՈւ երկու զինծառայողների անհետացման մասին:

Լրագրողները հարցնում էին. «Ինչո՞ւ էին նրանք միայնակ», «Պարոն Պապիկյան, ձեր պահած բանակից զինվորներ են գողանում, մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու»: «Ինչպե՞ս եք ապահովում Հայաստանի պաշտպանությունը, եթե զինվորներին ամեն օր կարող են գողանալ», «Պարոն Պապիկյան, ինչու ՀԱՊԿ-ի նիստին չմասնակցեցիք»:

Նախարարը ոչ մի հարցի չպատասխանեց։

Լրագրողի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածքում, թե իբր հայկական կողմը գնդակոծել է իր դիրքերը, նախարարաը պատասխանեց․

«Պաշտոնական հաղորդագրություններով ամեն ինչ ասվում է, շարունակեք հետեւել պաշտոնական լրահոսին: ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը չի կարող տարբերվել իմ կարծիքից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ