Արտաքին 3 տարի առաջ - 20:00 29-05-2023

Չավուշօղլուն չի մասնակցի ՆԱՏՕ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չի մասնակցի Օսլոյում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը երկուշաբթի օրը հայտնել էր, որ հինգշաբթի կայանալիք ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և կքննարկի ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցը։

Ավելի ուշ Բիլստրյոմի խոսնակը հայտնել է, որ իրենք տեղեկություններ են ստացել, որ Չավուշօղլուն չի մասնակցելու հանդիպմանը, ուստի նման հանդիպում տեղի չի ունենա։ Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ հանդիպումը կկայանա մոտ ապագայում։

Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականի մայիսի 18-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Թուրքիան այս տարվա ապրիլին հաստատեց Ֆինլադիայի հայտը, սակայն Շվեդիայի հայտը դեռևս շարունակում է մերժել։ Բացի Թուրքիայից Շվեդիայի անդամակցության հայտը չի հաստատել նաև Հունգարիան։


Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
21:14 Երևանում՝ Բարձրաբերդի փողոցում, ավելի քան 3 ամիս է՝ խմելու ջուրը լցվում է նկուղներ