Ներքին 3 տարի առաջ - 18:16 29-05-2023

Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում

Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական այցն են կատարել Սյունիքի մարզ՝ Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցին ներկա էին կապալառու և որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աշխատանքները ընթանում են՝ համաձայն ժամանակացույցի և նախատեսված ծրագրի: Քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած խնդիրները, տեղում տրվել են նոր նախագծային լուծումներ: Շինարարության ընթացքը գնահատվել է բավարար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում:

Այցի շրջանակում նախատեսված հաջորդ հուշարձանը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում գտնվող Մխիթար սպարապետի գերեզմանն էր: Աշխատանքային խմբի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ Խնձորեսկի պահպանական գոտում իրականացվող շինարարության վերաբերյալ: Քննարկվել է Խնձորեսկին արգելոց–թանգարանի կարգավիճակ տալու անհրաժեշտությունը:

Աշխատանքային խումբն այցելել է նաև Վայոց ձորի մարզի Հորս գյուղ, որտեղ վարչական ղեկավարի հետ դիտարկվել են 13-րդ դարով թվագրվող Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը («Չեսարի դարպաս») և նրա հարակից տարածքում գտնվող եկեղեցին:

Վերջինը գտնվում էր կիսավեր վիճակում, մի մասով հատում էր գյուղական նշանակության ճանապարհը, որի արդյունքում քանդվել էր եկեղեցու արևմտյան հատվածը: Մասնագիտական խումբն արձանագրել է պեղումների իրականացման անհրաժեշտությունը, որից հետո թանգարանացման ծրագրի շրջանակում անհրաժեշտ կլինի ձեռք բերել կառույցների միասնական վերականգնման նախագիծը՝ հուշարձանը վերականգնելու նպատակով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից