Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:18 29-05-2023

Մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա

2022 թվականն ընդգծվեց Հայաստանի նկատմամբ ագրեսիայով, ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլև` գլոբալ տեղի ունեցող պրոցեսների հետ, Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերություններում տեղի ունեցող պրոցեսներով, հիմա շատ տագնապալի լուրեր ենք ստանում Իրանի ու Աֆղանստանի սաhմանին տեղի ունեցող իրադարձություններից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ ու խաղաղության ռազմավարություն և անում են հնարավորը՝ այդ օրակարգը կանքի կոչելու համար:

Նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռայկողմ ձևաչափով բանակցությունների հերթական փուլը, որտեղ քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին ու Բերձորի միջանցքի ապօրինի փակմանը:

«Այդ թեման մենք քննարկել ենք նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ, և ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են: Սա շատ ցավալի իրվիճկ է: Ես նաեւ հրպարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ ու ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է», - ընդգծեց վարչապետը:

Նա ասաց, թե շարունակելու են քննարկումները, այդ թվում ռուս գործընկերների հետ՝ իրադրության կարգավորման ուղղությամբ:

«Մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ տարածաշրջանային կոմունիկացիների բացումն էր: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք տարածշրջնային կոմունիկացիաների բացմանը: Մենք պատկերացնում ենք, որ խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմնված կոմունիկացիաների մասին է: Մենք պատրաստ ենք շատ արագ կոմունիկաիցաների մրցմանը՝ երկրների սուվերենության և իրավազորության ներքո:

Մենք այս ընդգծումն արել ենք: Մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա: Այստեղ էլ իմ ասած սկզբունքի շրջանակում մենք բավականին մեծ ճկունություն ենք ցուցաբերում: Մենք այստեղ ճկուն և կռուցողական դիրքորոշում ունենք և պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը:Եթե դա տեղի ունենա, դա լրացուցիչ խթան կլինի ՀՀ տնտեսական զարգացման համար»,-ընդգեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ՝ հարցը վաղուց լուծված կլիներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ևս մեկ անգամ հայտարարեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:

«Առնվազն հասկանալի չեն այս առումով Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ: Ես կարծում եմ, որ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները առնվազն պետք է պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»,- ընդգծեց վարչապետը:

Նա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասաց, թե պետք է գործընկերներից ստանալ այս հարցի պատասխանը:

«Տեքստը, որ հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն նել, կարծում եմ՝ այստեղ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որ մեր հետագա գործողությունները պլանավորենք»,-ասաց նա:

Ավելի վաղ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի Բաքվի պայմաններով։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է