Ներքին 3 տարի առաջ - 11:48 26-05-2023

Արարատի մարզում դպրոցի վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ․ shamshyan.com

Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի վերջին զանգի արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահաանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատրվածի մասին բացատ]ի Ղարիբյան-Չկալովի փողոցների խաչմերուկում Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 22-ամյա Մարատ Մինասյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ս․ Սահակյանին, ապա հարձակվել վերջինիս հոր՝ 48-ամյա Արայիկ Սահակյանի վրա, սակայն հայրը պաշտպանվել է, իսկ Մ․ Մինասյանը դիմել է փախուստի։

Ժամեր անց «Արտաշատ» ԲԿ-ից Ոոստիկանության Արատաշտի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Մ․ Մինասյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կասկածյալ Մ․ Մինասյանը ձերբակալվել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ դանակահարության պատճառը եղել է այն, որ Այգեզարդ գյուղի դպրոցի վերջին զանգի միջոցառման փորձի ժամանակ Մ․ Մինասյանին դուր չի եկել Ս․ Սահակյանի կատակը իր եղբոր հասցեին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում