Միտք Ներքին 3 տարի առաջ - 13:41 24-05-2023

Քանի դեռ դուք կաք, Հայաստանն էլ են վերցնելու, քանզի «անպետք է», ինչպես նաև «դատարկ և անմխիթար»


Պատվերն իջեցված է: Հայաստանյան գործակալական ցանցը բուռն ալեկոծության մեջ է: «Մեզ Արծվաշենը հարկավոր չէ»,- մոտավորապես այսպիսի օրակարգ է մշակվում և հրամցվում հայազգի բնակչությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը։ Նա նաև գրել է․


«Որպես Արծվաշենի «անպետքության» հիմնավորում, մեծամասամբ, նշվում է արդի Արծվաշենի «դատարկ և անմխիթար» լինելու, ինչպես նաև լոգիստիկայի բացակայության հանգամանքը:
«Դեմ ենք Արծվաշենին», քանզի «Տիգրանաշենով (Քյարքիով) գնալու ենք Սյունիք: Բա ուրիշ ինչպե՞ս Սյունիք գնանք»:

Լսում եմ «ցանցականներին» և հասկանում, թե ինչու ենք Մուշ, Վան, Կարս, Իգդիր, Ադանա կորցրել: Ախր, դրանք լոգիստիկայի տեսանկյունից «անպետք» տարածքներ են: Օրինակ՝ ինչու՞ է պետք Ադանան, եթե կարելի է Անթալիայի նավահանգստից օգտվել, կամ՝ ու՞մ է պետք «փակուղային» Իգդիրը, երբ առկա է լոգիստիկ Անկարան:

Իսկ ինչ վերաբերում է այսրոպեական Արծվաշենի «դատարկ և անմխիթար» լինելուն, ապա ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք ադրբեջանցիները ձեզ պետք է լի և բոլ տարածք տային, կամ՝ արդյո՞ք դուք պատրաստվում եք Սոֆուլու/Բարխուդարլուն միայն շենացնելուց հետո հանձնել:
Այնուամենայնիվ, շտապեմ տեղեկացնել:

Ընկերներ «ցանցականներ», չափից շատ ալեկոծվել պետք չէ, քանզի Հայաստանին ոչինչ տալ չեն պատրաստվում: Ինչ պետք է վերցնելու են, սակայն ոչինչ չեն տալու: Ավելին՝ քանի դեռ դուք կաք, Հայաստանն էլ են վերցնելու, քանզի, մեծ հաշվով, այն համաշխարհային լոգիստիկայի տեսանկյունից «անպետք է», ինչպես նաև, մեծամասամբ՝ «դատարկ և անմխիթար»:

ՀԳ. Արծվաշենն ազատագրվելու է, սակայն լրիվ այլ ժամանակահատվածում և միանգամայն այլ ձևաչափով»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»