Ներքին 3 տարի առաջ - 10:03 24-05-2023

Սլավոնական համալսարանը կործանման եզրին է

2023 թվականի մայիսի 15-ից Հայ-ռուսական համալսարանը չունի ռեկտոր։ Տեղեկություններ կան, որ օրեր առաջ Հայաստան ժամանած ՌԴ բարձրագույն գիտության և կրթության նախարարի տեղակալը փորձել է ամեն գնով հասնել նրան, որ համալսարանի հայկական հիմնադրի լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ ԿԳՄՍ-ն, համաձայնի ռեկտորի՝ մայիսի 12-ին տեղի ունեցած ընտրության արդյունքները անօրինական ճանաչել և պաշտոնակատար կարգել ռուսական հիմնադրի առաջարկած թեկնածուին:

Բանակցություններն արդյունք չեն տվել. հայկական հիմնադրի ներկայացուցիչները պնդել են, որ հիշատակված ընտրությունները եղել են օրինական, այսինքն՝ Էդվարդ Սանդոյանը պետք է նշանակվի ռեկտոր։

Oragir.News-ի տեղեկություններով, եթե առաջիկայում ռեկտորը չհաստատվի, ապա համալսարանը նույնիսկ իր կոմունալ ծառայությունների դիմաց վարձավճարները չի կարողանալու վճարել, էլ չենք խոսում աշխատավարձերի վճարման, ուսանողներին զեղչեր կամ տարկետումներ տրամադրելու և այլ գործառույթների մասին։ Շրջանավարտները նույնիսկ կարող է դիպլոմ չստանան։

Oragir.News-ը փորձեց Հայ-ռուսական համալսարանի մամուլի խոսնակ Հենրիկ Մարգարյանից տեղեկանալ, թե ինչն է համալսարանում նման իրավիճակի ստեղծման բուն պատճառը, ինչու ռուսական կողմը կողմ չէ արդեն ընտրված ռեկտորի պաշտոնավարմանը։

Մեր հարցերին ի պատասխան՝ խոսնակն ասաց, որ տվյալ հարցը գտնվում է համալսարանի հիմնադիրների տիրույթում։ Իսկ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար հորդորեց դիմել նախարարություն։

Բուհում եղող խնդրի շուրջ հայկական կողմի արձագանքը ստանալու համար կապվեցինք ԿԳՄՍ նախարարության հետ, որտեղից մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի բուհերի դեմ պատերազմը, կարելի է ասել, շուտով նոր հաղթանակ կարձանագրի․ կարող է հիմնովին տապալվի Հայաստանի ամենաարագ զարգացող բուհը՝ Սլավոնականը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան