Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարին
copy image url

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարին

Ներքին 1 տարի առաջ - 18:01 23-05-2023

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 23-ին հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիին:

ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա փոխգործակցությունը, ընդգծել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:
Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը: