Արգիշտը լողանալուց, բնական կարիքները հոգալուց Վարդան Ղուկասյան է ասում
copy image url

Արգիշտը լողանալուց, բնական կարիքները հոգալուց Վարդան Ղուկասյան է ասում

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:30 23-05-2023
«Քննչական կոմիտեի հայտարարության մեջ բոլոր անունները գրված էին հապավումներով, Ս․Ս․, Ա․Բ, բացի Վարդան Ղուկասյանից։ Իսկ Քննչական կոմիտեն առիթ ա ման գալիս, քնում, զարթնում, անգամ Արգիշտը՝ դուշի տակ լողանալուց մտքի մեջ Վարդան Ղուկասյան ա ասում, տուալետում՝ բնական կարիքները հոգալուց, Վարդան Ղուկասյան ա ասում, կնոջ հետ անկողնում բառբի առաջնություն հանձնելուց էլի Վարդան Ղուկասյան ա ասում։

Քյարամյանն ընկած սրան-նրան հավաքում է, բուն նպատակը՝ մի հատ փողի արահետ ստեղծվի, որ բերի, կպցնի ինձ։ Նրա ամբողջ կյանքի նպատակը դա է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հայտարարությանը, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը ձերբակալվել է:

«Ինձ շատ մարդիկ են զանգել փաստաբանական օգնության համար, ես բոլորին ուղարկել եմ Արտակ Գալստյանի մոտ, և թե ինչ է լինում հետագայում, ինչ ծառայություն են մատուցում կամ չեն մատուցում, անում են, թե չեն անում, չգիտեմ, փաստաբանական ընկերությունը ինձ հաշվետու չէ, ես այնտեղից փայ չունեմ։

Այո, այդ կինը նույնպես դիմել է ինձ, ես էլ ասել եմ՝ գնացեք այնտեղ, գնացել է, թե հետագա ընթացքը ինչ է եղել, ներողություն, եթե սխալ բան է եղել, ուրեմն թող ենթարկեն քրեական պատասխանատվության։

Հավելեմ, որ Սուսաննա Սարգսյանը մեր կուսակցության հետ կապ չունի, նա Արտակ Գալստյանի փաստաբանական թիմից է եղել, իրենց մոտ աշխատել է 2021 թվականին, իսկ 2022-ին արդեն վեշերը հավաքել, գնացել է, առանձին աշխատել։ Ես անգամ չեմ էլ իմացել, որ իրենք իրար հետ կոնֆլիկտ են ունեցել, կամ ուղղակի բաժանվել են»,-ասաց Ղուկասյանը։

Ըստ նրա՝ մարդկանց ուղղորդել է փաստաբանական գրասենյակ, բայց ինքը որևէ մեղք չունի, որ նրանք դժգոհ են եղել, կամ ինչ-որ բան չի ստացվել․ «Ոնց որ գան հարցնեն մոտակայքում որտե՞ղ դեղատուն կա, ասեմ՝ մտեք ձախ, աջի վրա, գնան դեղը առնեն, խմեն, թունավորվեն, հիմա ի՞նչ՝ ես եմ մեղավոր»։

Ղուկասյանի խոսքով, երեխային փնտրող կինն իրեն դիմել է և նկարագրել է, թե ինչ է տեղի ունեցել, ինքն ասել է, որ Էմիրատներից երեխային հետ բերել չի կարող․ «Սուսաննան ինչի՞ էր գցում այդ կնոջը տեսնելով, որ այդ կինը գտնվում է ծայրաստիճան վատ վիճակում, հուզումնալից վիճակի մեջ։ Կամ նա ո՞վ է, որ շեյխերի միջոցով կարողանար երեխա հետ բերել։ Շեյխ ծանոթ ունենար Հայաստանում ի՞նչ էր անում, կգնար շեյխի կողքը կնստեր»,-եզրափակեց Ղուկասյանը։

Անի Ներկարարյան